Տավուշում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ոսկեպարի, Բաղանիսի բնակիչներին, այնուհետև եղել Կիրանցում: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին:
Վարչապետը պատասխանել է բնակիչներին հուզող բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են ենթակառուցվածքներին, հնարավոր խնդիրներին ու դրանց լուծումներին, նշել է, որ հնչեցված բոլոր նկատառումները հաշվի կառնվեն:
Մանրամասները` Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: