Միջազգային օլիմպիական կոմիտեն բացառել է ռուս և բելառուս մարզիկների մասնակցությունը ամռանը Փարիզում օլիմպիական խաղերի բացման արարողությանը։ Հուլիսի 26-ին կայանալիք միջոցառմանը երկու երկրի մարզիկներին կթույլատրվի մասնակցել միայն որպես հանդիսատես:
Ակնկալվում է, որ մոտավորապես 58 ռուս և բելառուս մարզիկի կթույլատրվի մրցել, բայց միայն չեզոք կարգավիճակով, և ոչ իրենց ազգային դրոշների ներքո։ Նրանք չպետք է հրապարակայնորեն աջակցեն Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողություններին և չպետք է լինեն ռազմական կամ կառավարական գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Օգոստոսի 11-ին օլիմպիական խաղերի փակման արարողությանը ռուս և բելառուս մարզիկների մասնակցության մասին ՄՕԿ-ը որոշում կկայացնի ավելի ուշ։