ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արտյոմ Բարբառյանին պատկանող լիմոնադի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, Մարտունի խոշորացված համայնք)։
Վերահսկողության ընթացքում պարզվել է, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով։
Մասնավորապես՝
-
արտադրական շինության պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից.
-
խոհանոցի առաստաղի կառուցվածքը թույլ չի տվել կանխարգելել կամ նվազեցնել կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը, մասնիկների թափվելու հնարավորությունը և խոնավության խտացման նվազեցումը.
-
արտադրական շինությունն ապահովված չի եղել սանհանգույցներով և անձնակազմի համար հանդերձարանով։
Լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։