Հունվարի տվյալով՝ «ՎՏԲ-Հայաստան բանկի» հաճախորդ մոտ 39 հազար թոշակառու օգտվել է առցանց հետվճարի ծրագրից: Նրանցից 1500-ը արդեն բանկը փոխելու դիմում են ներկայացրել, քանի որ ապրիլից պատժամիջոցների պատճառով այս բանկի հաճախորդները չեն կարող օգտվել հետվճարի ծրագրից: Նոր քարտի համար կարող են դիմել առցանց կամ այցելել Միասնական սոցիալական ծառայության գրասենյակներ, և ապրիլի թոշակը կամ նպաստը կփոխանցվի այդ քարտի հաշվին:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի տեսանյութում: