ՀՀ քննչական կոմիտեն ամոփոփել է նախորդ տարի անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների ընդհանուր քրեաիրավական շարժընթացը։
Ըստ այդմ՝ 2023 թ․ Կոմիտեի վարույթում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1159 քրեական վարույթ՝ նախորդող տարվա 545 վարույթի դիմաց։
Այսպիսով մեկ տարվա ընթացքում արձանագրվել է վերոնշյալ հանցագործությունների կամ նման առերևույթ հանցածին տարրեր պարունակող դեպքերի շուրջ 112 տոկոս աճ։
Դրան զուգահեռ ավելացել է նաև դատարան ուղարկված վարույթների քանակը։ Այսպես․ 2023 թ․ նախաձեռնված 1159 քրեական վարույթից 78-ն ավարտվել են մեղադրական եզրակացությամբ և 82 անձի վերաբերյալ ուղարկվել դատարան (2022-ին դատարան ուղարկված վարույթները եղել են 66-ը՝ 73 անձի վերաբերյալ)։
Դատարան ուղարկված վարույթներով հիշյալ 82 մեղադրյալներից 29-ը կամ 35%-ը հանդիսացել են անչափահաս տուժողի ընտանիքի անդամներ, 2-ը՝ խնամակալ, հոգաբարձու, 1-ը՝ բժշկական հաստատության աշխատակից։ Մնացած հանցագործությունները կատարվել են այլ անձանց կողմից:
Դատարան ուղարկված վարույթներից՝
-
1-ը քննվել է սպանության,
-
7-ը՝ առողջությանը տարբեր աստիճանի վնասներ պատճառելու,
-
4-ը՝ մարդուն առևանգելու,
-
1-ը՝ ազատությունից ապօրինի զրկելու,
-
10-ը՝ ֆիզիկական ներգործության,
-
14-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների,
-
1-ը՝ խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի,
-
40-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:
Դատարան ուղարկված վարույթներով տուժող է ճանաչվել 91 անչափահաս։ Նրանցից՝
-
35-ը եղել են մինչև 12 տարեկան,
-
17-ը՝ 12-14 տարեկան: