Ի՞նչ հիմքով է լինելու սահմանազատումը, և եթե լինելու է հատվածական, այս փուլում որ հատվածում է այն իրականացվելու. խորհրդարանում կառավարությանը ուղղված հիմնական հարցադրումներն էին: Վարչապետը մանրամասնել է՝ քարտեզների վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև որևէ համաձայնություն չկա, կա ըմբռնում, որ պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթաց՝ Ալմաթիի հռչակագրի հիմքով: Ի՞նչ ենք ստանում փոխզիջումներով՝ ընդդիմադիրների քննադատությանը, վարչապետն արձագանքել է՝ մենք ստանում ենք պետական սահման, մեր անվտանգությունը պետք է հիմնվի լեգիտիմության հիմքերի վրա, հավելել՝ Հայաստանը չի պատրաստվում զիջել միջազգայնորեն ճանաչված իր որևէ տարածք, ընդգծել՝ Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերը միշտ եղել են և կլինեն Հայաստանի քարտեզի մեջ:
Մանրամասները` ռեպորտաժում: