Այսօր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի սահմանազատման գործընթացին։
«Անհրաժեշտ է այդ հարցերը լուծել հանգիստ, կառուցողական ուղով, դրա մեխանիզմը կա՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովները, որոնց աշխատանքներին մենք մասնակցում ենք՝ հաշվի առնելով սահմանազատման հարցում մեր հարուստ փորձը։
Աշխատանքը պետք է իրականացվի այս կառույցների աշխատանքի շրջանակում, և մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել: Ահա այստեղ կարող է լինել մեր իրական դերը, բայց հիմա այն մասին, թե ինչ դեր մենք հաստատ չունենք։
Մենք ոչ մի կերպ կապված չենք, ընդգծում եմ, մեր երկրում ոչ ոք, ոչ մի կառույց առնչություն չունի Երևանի ղեկավարության ընդունած որոշումների հետ»,- ասել է Զախարովան։