Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Ներկայացվել են խմելու ջրի որակի, ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման նվազեցմանը, ինչպես նաև` դեղերի շրջանառության ոլորտին առնչվող օրենսդրական պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության, ստուգումների արդյունքները և խնդիրները։
Պատասխանատուների հետ քննարկմանը նախարարը կարևորել է ոլորտում իրականացվող բարեփոխումների, այդ թվում` էլեկտրոնային դեղատոմսի սահուն և արդյունավետ ներդրման գործում գերատեսչությունների միջև ակտիվ գործակցությունը, խոչընդոտների շուրջ հետադարձ կապի ապահովումը։