Հայաստանը վճռական է ռուսական հեռուստաալիքների եթերում հայ ժողովրդի և պետության հանդեպ վիրավորական բովանդակությունը կանխելու քայլերում, խորհրդարանում լրագրողներին ասել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը:
Մխիթար Հայրապետյանը հայտարարել է, որ լուծումները բխելու են նաև Հայաստանի պետական շահերից: Նախարարը տեղեկացրել է, որ առաջիկայում մեր դիրքորոշումն ու դժգոհությունները ներկայացնելու են Մոսկվայում:
Մանրամասները` Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: