Ներքին Չարբախի 3-րդ փողոցի 60/1 շենքի բնակիչները 16 տարվա տանիքը կորցնելու վտանգի առաջ են: Ժամանակին տարածքը որպես սեփականություն ստացել են և կարծես թե ամեն ինչ օրինական է եղել, հիմա ասում են, թե տարածքը մանկապարտեզինն է, որտեղ պետք է նոր խմբասենյակներ բացեն: Այնինչ, մանկապարտեզի այսօրվա տարածքում էլ կան չնորոգված և խարխուլ սենյակներ, որոնք չեն օգտագործվում:
Մանրամասները` Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: