Հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Ռուսաստանի նախագահները: Էբրահիմ Ռայիսին շնորհավորել է Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, հույս հայտնել, որ տարբեր ոլորտներում Իրանի ու Ռուսաստանի համագործակցությունը կշարունակի էլ ավելի ընդլայնվել:
Նախագահներն անդրադարձել են Հարավային Կովկասին: Իրանական կողմի տվյալով՝ Ռայիսին տարածաշրջանում զարգացումները որակել է զգայուն, ընդգծել տարածաշրջանի կայունությունը և Իրանի ռազմավարական շահերը պաշտպանելու պատրաստակամությունը։
Կողմերը անդրադարձել են ՇՀԿ-ի և BRICS-ի շրջանակում համագործակցությանը, Գազայի հատվածի իրավիճակին: