Մենք հավատարիմ ենք նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Համարում ենք, որ Թուրքիայի հետ դեռևս 2022 թվականին ձեռք բերված և հետագայում վերահաստատված պայմանավորվածությունների իրագործումը կարող է դրականորեն ազդել Հարավկովկասյան տարածաշրջանում կայունության հաստատման վրա»,- նշեց վարչապետը: