Հաճելի է վերադառնալ Կովկաս՝ այս անգամ ուղեկցելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին Ենս Ստոլտենբերգին՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:
«Սա պատմական այց է Հայաստան, Ադրբեջան և Վրաստան: Կքննարկվեն երկկողմ համագործակցությունը, աջակցությունը Ուկրաինային և տարածաշրջանային անվտանգությունը, ներառյալ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը»,- նշել է պաշտոնյան: