Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը սթափեցնող հիշեցում է, որ չենք կարող խաղաղությունը չգնահատել: Այդ մասին համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Ես ողջունում եմ ձեր համերաշխությունն Ուկրաինայի հետ, և բոլոր գործընկերներին կոչ եմ անում անել իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի Պուտինը չհաղթի պատերազմում: Մարտադաշտում իրավիճակը մնում է ծանր, այս պատճառով էլ պետք է ավելացնել, ոչ թե պակասեցնել մեր աջակցությունը:
Եթե Պուտինը Ուկրաինայում հաջողության հասնի, իրական ռիսկ կա, որ նրա ագրեսիան այնտեղ չի կանգնի, և ավտորիտար այլ սուբյեկտները կոգեշնչվեն դրանով»,- ասաց նա: