Բարձր եմ գնահատում Ձեր անձնական առաջնորդությունը, այն, որ հստակ արտահայտվում եք խաղաղության օգտին և միանշանակորեն հանձնառու եք ժողովրդական արժեքներին: Այդ մասին համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ խոսքն ուղղելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Հայաստանը վաղուց է ՆԱՏՕ-ի գործընկերը, և ես դրական եմ գնահատում ձեր ներդրումը ՆԱՏՕ-ի առաքելություններին և գործողություններին:
Մոտ 20 տարի է, ինչ Հայաստանը KFOR խաղաղության առաքելության կարևորագույն գործընկերներից է՝ օգնելով անվտանգ և ապահով միջավայր երաշխավորել Կոսովոյում բնակվող բոլոր համայնքների համար, և ես ողջունում եմ ձեր բոլոր զինծառայողների մասնակցության ավելացումը վերջին տարիներին»,- ասաց նա: