Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է Ուկրաինային 500 միլիոն եվրոյի օգնության նոր փաթեթի մասին:
Այն ներառում է 10000 միավոր զինամթերք: Նախարարը հայտարարությունն արել է Ռամշտայն ավիաբազայում՝ ԱՄՆ-ի և այլ դաշնակիցների հետ բանակցությունների շրջանակում:
Նա վերահաստատել է Բեռլինի դիրքորոշումը՝ գերմանացի զինվորներն Ուկրաինայում չեն կռվի Ռուսաստանի դեմ: