Ի՞նչ քայլեր է պատրաստ ձեռնարկել ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասում խաղաղություն ու կայունություն հաստատելուն միտված միջազգային ջանքերին աջակցելու համար։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, Հանրային հեռուստաընկերությոնը տված հարցազրույցում անդրադառնալով այս հարցին, նշել է.
«Մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ, նրանց օգնում ենք կառուցել ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, թափանցիկություն, ամրապնդել ժողովրդավարական կառույցները, բայց պետք է կրկնեմ՝ ՆԱՏՕ-ն, որպես այդպիսին, միջնորդի դերակատարում չունի, սակայն մեր մի քանի դաշնակիցներ, օրինակ՝ Ֆրանսիան, Գերմանիան, Միացյալ Նահանգները, աջակցում են ընթացիկ բանակցությունների դյուրացմանն ուղղված ջանքերին: Ես խորապես հավատացած եմ, որ մենք ավելի քան երբևէ մոտ ենք հանգուցալուծմանը, բայց դա պահանջում է կամք և փոխզիջում երկու կողմերից էլ չլուծված խնդիրներին լուծում տալու համար»: