Մարտի 19-ին` ժամը 18:33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում տեղի է ունեցել քարաթափում. ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հրազդանի կիրճի թիվ 71/1 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, ինչից վնասվել է ճանապարհի հենապատը. ավտոճանապարհը դարձել է մասամբ անցանելի։
Փրկարարները քարը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից և սահմանազատել տարածքը։