ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Երևանում է: Նա Հայաստան է ժամանել Վրաստանից, մինչև այդ Բաքվում էր: Կառավարությունում առանձնազրույցից հետո վարչապետ Փաշինյանն ու Ստոլտենբերգը հայտարարություններ են արել: Փաշինյանը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համար անհատականորեն հարմարեցված ծրագիրը կընդունվի հնարավորինս շուտ, նաև վերահաստատել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամությունը: Ենս Ստոլտենբերգն էլ հայտարարել է, որ տարիների հակամարտությունից հետո Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն տևական խաղաղության, և որ ՆԱՏՕ-ն աջակցում է մեր երկրի տարածքային ամբողջականությանը:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան