Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախագահի պաշտոնին վերադառնալու դեպքում կարող է արտաքսել Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիին, եթե հաստատվի, որ վերջինս ապօրինի կերպով է ԱՄՆ-ում գտնվելու թույլտվություն ստացել:
2023 թվականի մայիսին Heritage Foundation վերլուծական կենտրոնը դիմել էր դատարան՝ արքայազն Հարիի միգրացիոն փաստաթղթերը ստանալու և ԱՄՆ-ում նրա գտնվելու օրինականությունը ստուգելու մտադրությամբ՝ հաշվի առնելով թմրանյութերի օգտագործման մասին նրա խոստովանությունը։ ԱՄՆ օրենսդրության համաձայն՝ դա կարող է հիմք հանդիսանալ երկրից նրան արտաքսելու համար:
Հունիսին ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը հրաժարվել էր հաստատել կամ հերքել արքայազն Հարիի՝ երկրում գտնվելու օրինականությունը։ Թրամփը քննադատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին՝ արքայազնին պաշտպանելու համար: