Թալիբների ուժերը սահմանին հարձակվել են Պակիստանի զորքերի վրա՝ ի պատասխան Աֆղանստանի տարածքի վրա Պակիստանի երկու ավիահարվածի, որոնց հետևանքով ութ կին և երեխա է զոհվել:
Լրատվամիջոցների տվյալով՝ Պակիստանի պաշտպանական և արտաքին գործերի գերատեսչությունները հայտնել են, որ երկրի ավիացիան հարված է հասցրել գիշերը ժամը 3-ի սահմանում, երբ պակիստանցի յոթ զինծառայող սպանվել է մարտի 16-ին Աֆղանստանի հետ սահմանին՝ հարձակման հետևանքով: Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին խոստացել է պատասխան միջոցներ ձեռնարկել:
Իր հերթին, աֆղանական Ariana News գործակալության տվյալով՝ Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սահմանապահ զորքերը հարվածներ են հասցրել Պակիստանի ռազմական օբյեկտներին:
Պակիստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Աֆղանստանի ԱԳՆ, որտեղ նրան բողոք են հայտնել, խորհուրդ են տվել զսպել հակաաֆղանական գործողությունները: