Ծովինար Վարդանյանը 59 կողմ, 1 դեմ ձայներով ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Ազգային ժողովում տեղի ունեցած քվեարկության արդյունքները ներկայացրեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:
Հիշեցնենք, որ Ծովինար Վարդանյանի թեկնածությունն առաջադրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Այդ պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Գևորգ Պապոյանը, որը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար: