Ռուսաստանի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին արտասահմանյան այցը կլինի այցը Չինաստան: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Նշվում է, որ այցը նախատեսված է մայիսի երկրորդ կեսին՝ երդմնակալությունից հետո: Ըստ աղբյուրի՝ Պուտինի այցը տեղի կունենա Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ Եվրոպա նախատեսված այցից շուտ։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ պետության ղեկավարի մոտ նախատեսվում են մի քանի արտասահմանյան այցեր:
«Այժմ պատրաստվում են նախագահի մի քանի այցեր, մի քանի բարձր մակարդակի շփումներ։ Նախապատրաստվում են նյութեր»,- ասել է Պեսկովը: