Բելգորոդում և Բելգորոդի շրջանում հրթիռային հարձակման վտանգ է հայտարարվել՝ հայտնել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
Վտանգի ազդանշանը գործել է մոտ 20 րոպե, ապա չեղարկվել է:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ՌԴ հակաօդային պաշտպանության միջոցները Բելգորոդի մարզի երկնքում ոչնչացրել են Ուկրաինայի Զինված ուժերի Vampire համազարկային կրակի ռեակտիվ համակարգի ինը արկ:
Գլադկովը հայտնել է, որ ուկրաինական հարձակման հետևանքով Բելգորոդի մարզի Գրայվորոնսկի շրջանը հոսանքազրկվել է: Խափանվել է նաև հեռախոսակապը:
Նրա խոսքով՝ որոշում է կայացվել Բելգորոդի մարզից ՌԴ այլ շրջաններ տարհանել շուրջ 9 հազար երեխայի: