Մարտի 19-ին` ժամը 07:21-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարոտ-Ծիլքար ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Գեղարոտ գյուղի սկզբնամասում նկատել են գլխիվայր շրջված Kia մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Ա. Ս.) և ուղղել այն, ինչպես նաև արգելափակումից դուրս են բերել Audi մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Ս.)։