Բաքու կատարած այցից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը մեկնել է Թբիլիսի, նրան ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Գլխավոր քարտուղարը վստահեցրել է՝ Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից է, կառույցն աջակցում է Հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Նա խոստացել է, որ Վրաստանը կդառնա Դաշինքի անդամ, երբ համապատասխանի անդամության չափանիշներին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Ուկրաինային Վրաստանի հումանիտար աջակցությունը, միաժամանակ հայտարարել՝ «Վրաստանը պետք է ավելին անի Ռուսաստանին զսպելու համար»: Կոբախիձեն վստահեցրել է, որ Վրաստանը դաշինքի ամենահավատարիմ և վստահելի գործընկերներից է։
Ակնկալվում է, որ Վրաստանում բանակցություններից հետո Ստոլտենբերգը կայցելի նաև Երևան:
Միջազգային նորությունները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում: