Ղազախստանը և Հայաստանը ոչ միայն մոտ գործընկերներ են, այլև գործընկեր երկրներ, մենք դարերով պահպանել ենք մեր փոխադարձ հարգանքի և աջակության արժեքները, չնայած մեր լեզուները և կրոնները տարբերվում են: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն:
«Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ինչպես ԱՊՀ-ում, այդպես էլ Հարավային Կովկասում»,- ասաց նա:
Մուրատ Նուրտլեուն նաև ընդգծեց, որ Ղազախստանի և Հայաստանի դիրքորոշումները որոշ միջազգային գործընթացների և մարտահրավերների շուրջ մոտ են, իսկ կարծիքները շատ հաճախ համընկնում են: