Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարության Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ:
Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև երկկողմ ու բազմակողմ համագործակցության օրակարգն ու հեռանկարները, իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաև Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ասպեկտները:
Ջեյհուն Բայրամովը խոսել է Մյունխենի և Բեռլինի անվտանգության համաժողովի շրջանակում բանակցությունների արդյունքների, խաղաղ գործընթացում Ադրբեջանի ակնկալիքների մասին: Նախարարը զրուցակցին տեղեկացրել է Բաքվի դիրքորոշումը խաղաղ գործընթացի շրջանակներում մի շարք հարցերի վերաբերյալ, որոնք բաց են մնում:
ԱԳ նախարարը վերահաստատել է Ադրբեջանի հանձնառությունը խաղաղության գործընթացին: