Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտնել է, որ մտադիր է հոկտեմբերին հանրաքվե անցկացնել Եվրամիությանն ինտեգրվելու երկրի ձգտումը Սահմանադրության մեջ ամրագրելու հարցով:
«Այս աշնանը ԵՄ-ին Մոլդովայի անդամակցության հարցով հանրաքվեն կորոշի մեր ներկան ու ապագան»,- ասել է Սանդուն մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա խորհրդարանին կոչ է արել սկսել հանրաքվեի նախապատրաստումը և անհրաժեշտ ընթացակարգեր իրականացնել: Հանրաքվե հայտարարելու նախաձեռնությամբ պետք է հանդես գա պատգամավորների առնվազն մեկ երրորդը՝ Սահմանադրական դատարան հայց ներկայացնելով։
Մոլդովայի նախագահը կոչ է արել հանրապետության քաղաքական դասին հարգել ԵՄ-ին երկրի անդամակցության վերաբերյալ ապագա հանրաքվեի արդյունքները: