Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում հանդիպում է Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Մարտի 12-ին հրավիրած ասուլիսում Փաշինյանը տեղեկացրել էր, որ հնարավոր է սահմանազատումը սկսվի Տավուշից: Փաշինյանը նշել էր, որ առաջիկայում նախատեսում է այցելել սահմանամերձ գյուղեր՝ բնակիչներին բացատրելու՝ ինչ է մտածում և ինչու: Ըստ նրա՝ Ադրբեջանի հետ սահմանի այն հատվածում, որտեղ մեր կոմունիկացիաները դե յուրե ՀՀ սահմաններից դուրս են, այդ հատվածները պետք է վերակառուցվեն, որ ՀՀ բոլոր կոմունիկացիաները անցնեն ՀՀ դե յուրե տարածքով: