ՌԴ-ում կայացած նախագահի ընտրություններում քվեաթերթիկների 99,65 տոկոսի մշակումից հետո, ԿԸՀ տվյալներով, առաջատարը Վլադիմիր Պուտինն է. վերջինս ստացել է քվեների 87.32 տոկոսը:
Նիկոլայ Խարիտոնովը ստացել է ձայների 4,30, Վլադիսլավ Դավանկովը` 3.82, Լեոնիդ Սլուցկին` 3.20 տոկոսը:
Քվեարկությունից հետո իր ընտրական շտաբում Պուտինը հանդիպել է լրագրողների հետ: Ընտրություններին մասնակցության բարձր տոկոսը Պուտինը պայմանավորել է երկրում տեղի ունեցող դրամատիկ իրադարձություններով:
Ընտրության արդյունքները Պուտինը համարել է քաղաքացիների կողմից վստահության դրսևորում, ինչպես նաև ակնկալիք, որ ամեն ինչ կկատարվի այնպես, ինչպես նախապես պլանավորված էր: