Ուշադրություն՝ ցանցահենների նոր ծուղակը: Վերջին օրերին «ՀայՓոստից» հաղորդագրություններ են ստացվում իբր պատվիրված ինչ-որ ծանրոց ստանալու համար տվյալներ լրացնելու մասին: Կիբեռհանցագործների թիրախում են նաև բանկերը: Մասնագետները խորհուրդ են տալիս ոչ մի դեպքում չբացել կասկածելի հղումները, որևէ անձնական տվյալ չտրամադրել: Հաղորդագրություն ստանալու դեպքում կապ հաստատել այն ուղարկող ընկերության հետ:
Մանրամասները Լիանա Խաչատուրյանն է ներկայացնում: