Երևանի տրանսպորտային պարկը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով: Շարժակազմի ձեռքբերման մրցույթը արդեն կայացել է: Մայրաքաղաքի 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով. կփորվի շուրջ 80 կմ խրամուղի: Գործընթացը այս պահին իրականացվում է Վարդանանց, Հանրապետության, Խորենացու և Թումանյան փողոցներում: Այս խնդիրներին անդրադարձ է եղել քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ:
Խորհրդակցության մյուս մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում: