ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ մարտի 19-ին Գեղարքունիքի մարզի Գանձակ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական վարժանք որի ընթացքում՝ ժամը 13:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է էլեկտրական շչակ:
Փրկարար ծառայությունը քաղաքացիներին խնդրում է չանհանգստանալ: