Երևանը և Բաքուն խաղաղության շուրջ ակտիվ բանակցություններ են վարում՝ Բաքվում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Իլհամ Ալիևը։ Ադրբեջանի նախագահի խոսքով՝ վերջին շրջանի երկկողմ հանդիպումները և քննարկումները ապացուցում են, որ կարգավորման հասնելու լավ հնարավորություն է ստեղծվել։
«Մոտ ենք խաղաղությանն առավել քան երբևէ»,- շեշտել է նա։ Ալիևը նաև բարձր է գնահատել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները, վերահաստատել գործակցությունը շարունակելու և ընդլայնելու հանձնառությունը։
Միջազգային իրադարձությունների մանրամասները՝ տեսաշարում: