ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ մարտի 30-ից հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները՝
• «Ակբա բանկ» ԲԲԸ
• «ԱյԴի բանկ» ՓԲԸ
• «Արարատբանկ» ԲԲԸ
• «Արդշինբանկ» ՓԲԸ
• «Արցախ բանկ» ՓԲԸ
• «Էվոկաբանկ» ՓԲԸ
• «Ինեկոբանկ» ՓԲԸ
• «Կոնվերս բանկ» ՓԲԸ
• «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ
• «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ
• «Յունիբանկ» ԲԲԸ
Եթե նշված 11 բանկերից որևէ մեկի քարտապան չեք և ցանկանում եք օգտվել հետվճարի ծրագրից, ապա ձեր կենսաթոշակը կամ նպաստը վճարող կազմակերպությունը կարող եք փոխել ու ընտրել վերոնշյալ բանկերից մեկը։
Մինչև մարտի 29-ն առցանց դիմում ներկայացնելու դեպքում ապրիլ ամսվա կենսաթոշակը կամ նպաստը կվճարվի նոր ընտրված կազմակերպության (բանկի) միջոցով:
Բանկի փոփոխության դիմում կարող եք ներկայացնել նաև առձեռն՝ մոտենալով Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն:
Հիշեցնենք, որ կենսաթոշակների և նպաստների վճարում իրականացվում է 12 բանկերի կողմից, որոնց անվանացանկին կարող եք ծանոթանալ այս
հղմամբ: