Ազգային ժողովի խորհուրդը մարտի 18-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և մարտի 19-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:
Խորհրդի որոշմամբ սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Մարտի 19-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 20 հարց: