Արդարադատության նախարարի որոշմամբ՝ «Տավուշի մարզ» նոտարական տարածքի նոտար (նստավայր` «քաղաք Իջևան») Գուրգեն Անանյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժ: Վերաքննիչ վարչական դատարանի որոշմամբ՝ ոչ իրավաչափ են ճանաչվել նոտարի կողմից քաղաքացուն ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր տալու նոտարական գործողությունները, անվավեր են ճանաչվել քաղաքացուն տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: