Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ՝ այսօր Տավուշում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը Ոսկեպարում հանդիպել է Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ, նաև պարզաբանել, թե ինչու է հարցը քննարկվում հենց Ոսկեպարում՝ հենց այդ գյուղի բնակիչների հետ:
Վարչապետի խոսքով՝ սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու իրական հնարավորությունը կարող է իրականացվել հենց այդտեղ՝ Բաղանիսից Բերքաբեր հատվածից:
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Կիրանցի բնակիչներին:
Վարչապետի աշխատակազմից «Լուրեր»-ին հայտնել են, որ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումների մասին ամբողջական տեսանյութը կհրապարակվի ավելի ուշ:
Մանրամասները` տեսանյութում: