Մարտի 16-ին` ժամը 21:00-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին բախվել են Toyota և Mercedes-Benz մակնիշների ավտոմեքենաները․ Toyota մակնիշի ավտոմեքենան շրջվել է, իսկ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը (մոտ 40 մ):
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել 3 տուժածի (մյուս 3-ն ինքնուրույն դուրս են եկել) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ:
Բժիշկները Վ․ Հ․-ի և Գ․ Ղ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար։