Ռուսաստանում այսօր նախագահական ընտրությունների վերջին օրն էր:
Ընտրությունները դիտարկող հիմնական մարմինը՝ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը, դրանք դիտարկելու չէր հրավիրվել:
Փոխարենը 129 երկրի 1115 դիտորդ ու փորձագետ էր Ռուսաստանում:
Մինչ Հայաստանի ժամանակով 22.00-ին կփակվեն տեղամասերն ու կսկսվի ձայների հաշվարկը, տեղեկացնեմ, որ 71-ամյա Վլադիմիր Պուտինը 5-րդ անգամ է հավակնում նախագահի պաշտոնին:
Մյուս 3 թեկնածուները Պետդումայի պատգամավորներն ու փոխխոսնակն են:
Արտախորհրդարանական թեկնածուների գրանցումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել էր։
Նիկոլայ Ավետիսյանն է մանրամասնում: