Շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության համակարգերում փոփոխություններ կլինեն: Փոփոխությունը նախաձեռնել է Ֆինանսների նախարարությունը: Ծրագրում են շրջանառության հարկի համակարգում հարկային բեռը մոտարկել հարկման ընդհանուր համակարգին: Ըստ հիմնավորման՝ նպատակն է շրջանառության հարկի համակարգը դարձնել ոչ գրավիչ և խթան ստեղծել, որպեսզի տնտեսվարողներն անցում կատարեն ընդհանուր հարկման համակարգ:
Նախարար Վահե Հովհաննիսյանն իր ասուլիսում անդրադարձել էր թեմային՝ նշելով, որ շրջանառության հարկի համակարգը թեև որոշակի թեթևացնում է փոքր բիզնեսի վարչարարական խնդիրները, բայց խթան չի ստեղծում, որ փոքր կամ միջին բիզնեսը աճելու նպատակ ունենա։
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան