ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Իռլանդիայի ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա առթիվ։
«Իռլանդիայի բարեկամ ժողովրդին և կառավարությանը մաղթում ենք բարգավաճում և շարունակական հաջողություններ:
Հայաստանն արժևորում է երկկողմ հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա և հանձնառու է խորացնել գործընկերությունը տարածաշրջանային մակարդակում և ԵՄ-ի միջոցով»,- ասված է նախարարության X-ի միկրոբլոգում։