Մարտի 1-ից առանձին դեղամիջոցներ տրվում են բացառապես էլեկտրոնային դեղատոմսով: Առաջին օրերին որոշակի խուճապ կար:
Դժգոհություններ էին հնչում, թե ինչու պետք է քրոնիկ հիվանդություն ունեցող անձը ամեն անգամ դեղ գնելիս բժշկի դիմի, և երկրորդ՝ նշվում էր, որ տարեց շատ անձինք չեն տիրապետում էլեկտրոնային համակարգին:
Ոլորտի պատասխանատուները պարզաբանում են, որ համակարգին պետք է տիրապետեն դեղատոմս դուրս գրողն ու հատկացնողը, բուժառուն կարող է անգամ համակարգում գրանցված չլինել: Իսկ քրոնիկ հիվանդները մեկ էլեկտրոնային դեղատոմսով կարող են վեց ամիս սպասարկվել:
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան