Մարտի 17-19-ը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կայցելի Հարավային Կովկաս:
Կազմակերպության պաշտոնական հաղորդագրության տվյալով՝ մարտի 17-ին Ստոլտենբերգը կլինի Բաքվում, որտեղ կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Մարտի 18-ին բանակցություններ կվարի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:
Նույն օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կմեկնի Թբիլիսի: Այնտեղ կհանդիպի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու և վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ:
Մարտի 19-ին էլ Ստոլտենբերգը կժամանի Երևան, որտեղ հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: