«Ղրիմի թերակղզու անօրինական բռնակցումը չճանաչելու և Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու հարցում Անկարայի դիրքորոշումն անփոփոխ է»,- ասված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
«Մենք կշարունակենք ուշադիր հետևել Ղրիմում իրադարձությունների զարգացմանը, և գլխավորապես Ղրիմի թաթար թուրքերի վիճակին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունում Ղրիմի միացումը Ռուսաստանին որակել են «բռնակցում, հավելել՝ դա միջազգային իրավունքի խախտում է: