Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով Բաքվում է: Իրակլի Կոբախիձեին դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետը, արտաքին գործերի նախարարի տեղակալը, Վրաստանում Ադրբեջանի և Ադրբեջանում Վրաստանի դեսպանները:
Ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ Կոբախիձեն կժամանի Հայաստան։ Այցերին ընդառաջ Վրաստանի վարչապետը հայտարարել է՝ հարևանների հետ հարաբերությունների խորացումը Թբիլիսիի հիմնական առաջնահերթություններից է։
«Ադրբեջանում և Հայաստանում կքննարկվեն երկկողմ շփումների հետ կապված հարցեր։ Հարկավոր է տարածաշրջանում խաղաղություն ապահովել: Վրաստանը միշտ դրական դեր է խաղացել, ուստի շարունակելու ենք ջանքերը Հարավային Կովկասում կայունության հասնելու համար»,- նշել է Կոբախիձեն։