Ղրիմն ու Սևաստոպոլը Ռուսաստանի անբաժանելի մասն են, նրանց պատկանելության հարցը ընդմիշտ փակված է՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ղրիմը Ռուսաստանին միացնելու 10-ամյակին նվիրված տեսաուղերձում։
Նախարարի խոսքով՝ անցած տարիների ընթացքում հաջողվել է հաղթահարել բազմաթիվ խնդիրներ, որոնք ժառանգություն են ստացել Ուկրաինայից։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ այսօր Ղրիմն ունի զարգացման հստակ հեռանկարներ:
Լավրովի խոսքով՝ Ղրիմը Ռուսաստանին միացնելը թույլ է տվել պաշտպանել թերակղզու բնակիչների կյանքը, պատիվն ու արժանապատվությունը «ռուսատյաց Կիևի ռեժիմի ոտնձգություններից»: