Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի ունեցած Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին։ Այդ մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:
Նիստին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանում տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների, իրականացվող բարեփոխումների և առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր: