Բելգորոդում կրկին օդային տագնապ է հայտարարվել: Ռուսական կողմի տվյալով՝ ուկրաինական ուժերն արդեն մի քանի օր է՝ հարվածներ են հասցնում շրջանի տարածքին: Տեղական ԶԼՄ-ների տվյալով՝ վնասվել են քաղաքացիական օբյեկտներ, կան զոհեր և վիրավորներ:
ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ հերթական անգամ ուկրաինացի զինվորականներ են փորձել ներխուժել Բելգորոդի շրջան: Ըստ գերատեսչության՝ դիվերսիայի փորձը կասեցվել է։
Լրատվամիջոցները հայտնում են, որ Կուրսկի և Բելգորոդի շրջանների հետ Ուկրաինայի սահմանին մարտեր են ընթանում: Հաղորդվում է զինվորականների շրջանում զոհերի մասին: